Մենք սեղմ ժամկետներում կիրականացնենք յուրաքանչյուր ակտիվի ճշգրիտ գնահատում և կտրամադրենք բարձր որակի մասնագիտական խորհրդատվություն:

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համապատասխան որակավորում ստացած մասնագետները և փորձագետները սեղմ ժամկետներում կպարզաբանեն Ձեր կողմից առաջադրված հարցերը և կտրամադրեն համապատասխան եզրակացություն:

Հարգելի այցելու

Ողջունում ենք Ձեզ մեր կայքում

<<Գնահատման և փորձաքննությունների ազգային կենտրոն>>  ընկերությունը  ողջունում է Ձեզ իր կայքում: Ընկերությունը ներկայացնում են փորձառու և արհեստավարժ փորձագետներ ու մասնագետներ, որոնց տարբեր գերատեսչությունների կողմից շնորհվել են համապատասխան որակավորումներ, այդ թվում եվրոպական գնահատողի հավաստագիր տրված` եվրոպական TEGOVA ասոցիացիաների խմբի կողմից (Վկայական թիվ REV-UA/USOA/2025/8): Մենք իրականացնում ենք նյութական և ոչ նյությական ակտիվների գնահատում, կադաստրային չափագրում, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա տրամադրում ենք շինարարատեխնիկական, անշարժ գույքի գնահատման և ապրանքագիտական բնագավառներին վերաբերելի փորձագիտական եզրակացություններ, իրականացնում ենք տարբեր սեգմենտների շուկայի վերլուծություններ, բիզնես նախագծերի մշակում և խորհդատվություն, դասընթացների կազմակերպում ու անցկացում: Այս կայքում Դուք առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ընկերության  կողմից մատուցվող ծառայությունների տեսակներին և ենթատեսակներին,  գործունեությանը առնչվող օրենսդրությանը, նորմատիվ իրավական ակտերին, մեթոդաբանությանը և նորություններին:

Հարգանքով, տնօրեն`  Վ.Հ. Սաֆարյան

Ծառայություններ

«Բիզնեսը ամենա հզոր ակտիվն է: Կրթված ներդրողները համատեղում են 2 կամ 3 տեսակի ակտիվներ, այնուհետև ավելացնում և պաշտպանում են դրամական միջոցների հոսքը որոնք ստանում են այդ ակտիվներից : Շատ դժվար է ծայրահեղ բարձր շահույթ ստանալ միայն մեկ տեսակի ակտիվից»:
 Ռոբերտ Կիոսակի ամերիկացի ձեռնարկատեր, ներդրող, գրող և ուսուցիչ 1947 թ.

<<Փորձագետը կպարզաբանի ձեզ անհրաժեշտ բոլոր պատասխանները, եթե ստանա իրեն անհրաժեշտ հարցերը>> Տ. Ֆիպպս

<<Ամենամեծ փառաբանությանն արժանի է այն ճարտարապետը, որը գիտի թե ինչպես շինությունում գեղեցիկը համատեղել կյանքի հարմարավետության հետ:>>
Լորենցո Բեռնինին

<<Երբ նյութ եք վերցնում մեկ հեղինակից, դա գրագողություն է, բայց երբ շատերից `դա հետազոտություն է>>
Վիլսոն Միսները ամերիկացի սցենարիստ  և գրող

«Խորհրդատուն ամեն օր լուծում է այն խնդիրները, որոնց հետ բախվելու են ընկերության ղեկավարությունը, գուցե կյանքում մեկ անգամ»:
Ս. Լ. Պարկինսոն

Մեր գործն է` սովորել ու սովորել, ձգտել կուտակել հնարավորին չափ շատ գիտելիքներ, որովհետև հասարակական լուրջ հոսանքներն այնտեղ են, որտեղ գիտելիքներն են, և ապագա մարդկության երջանկությունը միայն գիտելիքներում է: 
ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ 

Մեր առավելությունները

Բարդ խնդիրների լուծման տարբերակների որոնում և լուծում խելամիտ ժամկետներում, անհրաժեշտության պայմաններում մեկից ավելի մասնագետների և (կամ) փորձագետների եզրահանգում:

Համալիր փորձաքննություններ և մասնագիտական եզրակացությունների (հաշվետվություններ) տրամադրում :

Ընկերությունը համալրված է արդի սարքեր-սարքավորումներով և անհրաժեշտ ծրագրային ապահովվածությամբ ու միասնական տեղեկատվական բազայով:

Ծառայությունների որակի վերահսկման ճկուն համակարգ և որակի մշտական կատարելագործում` նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով:

Մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն գնահատողների համար` պատվիրատուի պահանջով:

Ստացված և ձեռք բերված տեղեկատվության գաղտնիության ապահովում:

Գնահատման և ֆինանսական մոդելների և մեթոդիկաների մշակում:

Մասնագետների պարբերական վերապատրաստման գործընթացի կազմակերպում:

Գործարար վարքագծի անվերապահորեն պահպանում, հուսալիություն, պատասխանատվության բարձր գիտակցություն:Մասնագետների պարբերական վերապատրաստման գործընթացի կազմակերպում:

Նորություններ

Հարցերի դեպքում գրեք մեզ

Հետադարձ կապ

    Կոնտակտային տվյալներ

    Հասցե:

    Դ․ Անհաղթ 23 շենք, 23

    Հեռախոս:

    +374 43 050 544 / Whatsapp/ Viber

    Էլ. փոստ:

    info@ncaex.am