Ընկերության մասին

Մենք չունենք <<աշխատողներ>> բառի դասական իմաստով, այլ ներակայացնում ենք մեկ միասնական մարմին, որտեղ թիմի յուրաքանչյուր անդամը ստեղծագործ, հմուտ և մանսագիտական ու մարդկային բարձր որակներով օժտված անհատականություն է:  Մեր թիմի անդամները անմիջականորեն ներգավված են եղել և մինչ օրս ներգրավված են ոլորտի կարգավորման աշխատանքներում, և այդ աշխատանքները կրում են շարունակական բնույթ, քանզի ինչպես յուրաքանչյուր ոլորտ, գնահատումը որպես գիտագործնական առանձին առարկա գտնվում է անընդմեջ կատարելագործման և զարգացման  գործընթացում: Մեր թիմի անդամները մասնակցել են <<Գնահատման գործունեության հայեցակարգի>>, <<Անշարժ գույքի գնահատման մասին>> ՀՀ օրենքի, անշարժ գույքի գնահատման ստանդարտի (ՀԱՏ 252-2012), նորմատիվ իրավական ակտերի մեթոբանական հատվածի մշակման աշխատանքներում, ինչպես նաև ակտիվ աշխատանքներ են իրականացրել  <<Գնահատման գործունեության մասին>> ՀՀ օրենքի նախագծի մշակման աշխատանքներում: Թիմի անդամների վերաբերյալ առավել մանրակրկիտ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ

Լավագույն և ոչ ռիսկային ներդրումը` դա գիտելիքների և հմտությունների ձեռքբերումն է:

ՍԵՐՏԵՖԻԿԱՏ

TeGOva

Մեր անձնակազմը

ՏՆՕՐԵՆ

Վահրամ Հովհաննեսի Սաֆարյան – բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ, ապրանքագիտական, շինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման հետազոտություններ իրականացնելու իրավասությամբ, մասնագիտական գործունեության «22» տարվա ստաժով և փորձագիտական աշխատանքների «10» տարվա ստաժով, անշարժ գույքի գնահատողի N ԱԱԳ 116, N ԱԱԳ 183, N ԱԳԳ 376 որակավորման վկայականներ և վերաորակավորման վկայական N ԱԳԳ 216 (անժամկետ, տրված՝ 29.11.2017թ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից), ճանաչված եվրոպական գնահատողի թիվ REV/USOA/2025/8 վկայական, տրված 01.06.2020թ. գնահատողների միությունների եվրոպական խմբի (TEGoVA) և ուկրաինական գնահատողների միության (УТО կողմից), ՀՀ ԳԱԱ-ի կողմից 2011թ. հունիսի 30-ին տրված թիվ 179 դատական փորձագետի որակավորման վկայական ապրանքագիտական փորձաքննություններ կատարելու իրավասությամբ «Ապրանքագիտական հետազոտություն» շինարարատեխնիկական կրթությամբ, դատաշինարարատեխնիկական և անշարժ գույքի գնահատման փորձաքննություններ կատարելու իրավասությամբ (թիվ 298 վկայական և թիվ 246 որակավորման վկայականներ՝ <<Անշարժ գույքի գնահատում>> և <<Շինարարատեխնիկական հետազոտություն>> մասնագիտությամբ):

Գնահատող` խորհրդատու

Արարատ Ռաֆիկի Պապոյան` – բարձրագույն տեխնիկական կրթությամբ, տեխնիկական գիտությունների թեքնածու, գնահատման աշխատանքների «22» տարվա ստաժով, անշարժ գույքի գնահատողի վկայական N ԱԳԳ 227 (անժամկետ, տրված՝ 21.02.2018թ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից) : Հանդիսանում է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ստեղցված որակավորման հանձնաժողովի անդամ, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ:

Փորձագետ` խորհրդատու

Արտյոմ Կառլի Թումասյան` բարձրագույն ինժեներատեխնիկական կրթությամբ մասնագիտական 34 տարվա ստաժով, դատաշինարարական փորձաքննություններ կատարելու իրավասությամբ , դատական փորձագետի թիվ 247 վկայական՝ «Շինարարատեխնիկական հետազոտություն» փորձագիտական աշխատանքների չորս տարվա ստաժով:

Գնահատող` խորհրդատու

Հարություն Հակոբի Թովմասյան` – բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ, գնահատման աշխատանքների «9» տարվա ստաժով, անշարժ գույքի գնահատողի վկայական N ԱԳԳ 265 (անժամկետ, տրված՝ 21.12.2018թ ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից) : Հանդիսացել է ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից ստեղցված մասնագիտական հանձնաժողովի անդամ:

Սեդրակ Խաչիկի Ֆիդանյան` բարձրագույն ինժեներատեխնիկական կրթությամբ, քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորմամբ (05.12.2011թ. տրված թիվ 035 վկայական): Մասնագիտական 30 տարվա ստաժով:

Սամվել Ժորիկի Հովհաննիսյան` բարձրագույն տնտեսագիտական և իրավագիտական կրթությամբ, իրավագիտության մագիստրոս, 11 տարվա փորձագիտական աշխատանքային ստաժով, տնտեսագիտական և դատահաշվապահական փորձաքննություններ կատարելու իրավասությամբ, դատական փորձագետի թիվ 104 և թիվ 255 վկայականներ:

Փորձագետ` խորհրդատու

Վահան Աղվանի Ղազարյան` բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ, անշարժ գույքի գնահատման փոր­ձաքննություններ կատարելու իրավասութ­յամբ(ՀՀ ԱՆ-ի կողմից 2018թ. օգոստոսի 03-ին գրանցված՝ թիվ 265 դատական փորձագետի որակավորման վկայական «Շինարատե­խնիկական փորձաքննություն» և «Անշարժ գույքի գնահատման հետազատություն» մասնագիտությամբ  և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 2018թ. փետրվարի 21-ին տրված՝ ԱԳԳ թիվ 230 անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայական), մասնագիտա­կան 18 տար­վա ստաժով, որից փորձա­գիտա­կան աշխա­տանքի 3 տար­վա ստա­ժով:

Փորձագետ՝ խորհրդատու

Տիգրան Վանյայի Ալեքսանյան` բարձրագույն ինժեներատեխնիկական կրթութ-յամբ, դատաշինարարատեխնիկական փորձաքննություններ կատարելու իրավասութ-յամբ (28.11.2014թ. տրված թիվ 214 վկայական՝ Շինարարատեխնիկական հետազոտություն մասնագիտությամբ), քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի (հաշվառողի), հողաշինարարի որակավորմամբ (14.05.2014թ. տրված թիվ 0329 վկայական): Փորձագիտական աշխատանքների իրականացման 7 տարվա ստաժով:

Գնահատող` խորհրդատու

Գագիկ Հմայակի Ասրյան` – բարձրագույն տեխնիկականկրթությամբ, գնահատման աշխատանքների «21» տարվա ստաժով, անշարժ գույքի գնահատողի վկայական NԱԳԳ 289(անժամկետ, տրված՝ 17.10.2019թ ՀՀ անշարժ գույքի կադաստրիկոմիտեի կողմից): Բազմակի անգամ հանդիսացել է ՀՀկադաստրի կոմիտեի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովի անդամ, մասնակցել է անշարժ գույքի գնահատման ստանդարտի մշակման աշխատանքներին, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամ:

Փորձագետ` խորհրդատու

Արմեն Միսակի Հովհաննիսյան` բարձրագույն տեխնիկական կրթությամբ, շինարարատեխնիկական հետազո­տու­թյուն­ներ իրականացնելու իրավասությամբ, «23» տարվա մասնագիտական ստաժով և փորձագիտական աշխատանքների «10» տարվա ստաժով, դատաշինարարատեխ­նի­կա­կան փորձա­քննություն­ներ կա­տա­­­րե­լու ի­րա­վա­սութ­յամբ (11.08.2017թ. տրվածթիվ 251 վկա­յա­կան՝ Շինարարատեխնի­կա­կան հետազոտություն մասնագիտությամբ), (ՀՀԳԱԱ-իկողմից 2010թ. դեկտեմբերի 24-ինտրվածթիվ 162 դատական փորձագետի որակա­վորման վկայական):